ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Խիտ մազեր ունենալու ժողովրդական միջոցներ
Մեր տատիկներն ու նրանց տատիկներն ունեին խիտ մազեր ու նրանք, իհարկե, չգիտեին, թե ինչ են քիմիական միջոցները: Նրանք իրենզ մազերը կարգի էին բերում առանց շամպունների, բալզամների ու լաքերի: Ահա նրանց միջոցներից մի քանիսը.
Եթե մազաթափություն ունեք, ապա ցանկացած դեղատնից կարող եք ձեռք բերել բազուկի ձեթ: Այն հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: 2 օրը մեկ մազերը տրորեք այդ ձեթով, թողեք 2-3 ժամ, փաթաթելով սրբիչով, քանի որ տաքությունից ազդեցությունն ավելի արդյունավետ է դառնում: Իսկ գերազանց կլինի , եթե կարողանաք ողջ գիշերը թողնել, իսկ առավոտյան լվանալ:
Եթե ձեզ դուր չի գալիս ձեր սանրվածքը, մազերը դժվարությամբ են սանրվում ու կորցրել են փայլն ու ծավալը, ապա կարող եք սնուցել դրանք դեղնուցային քսուքով. 1 դեղնուցը հարել զեյթունի ձեթի հետ այնքան, որ ստացվի թանձր զանգված, ապա քսել խոնավ մազերին, պոլիէթէիլենե տոպրակ հագցնել գլխին ու վրայից էլ սրբիչ փաթաթել` տաքության համար: 1 ժամից կարելի է լվանալ: Այս միջոցը կարող եք կիրառել շաբաթական մեկ անգամ:
Մազաթափության դեպքում հարկավոր է սննդի մեջ օգտագործել չիչխանի պտուղներ կամ էլ խմել մատղաշ ճյուղերի թուրմը` 1 ճ.գդալ` 1 լ ջրին: Մազերը լվանալուց հետո կարելի է չիչխանի յուղ ներմերսել կամ էլ` վաղենակի ու գերչակի յուղերի խառնուրդ կիրառել, համապատասխանաբար` 10:1 հարաբերությամբ, ու ներմերսել գլխին` մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ:
Դափնետերև ու գարեջուր
Դափնետերևը կարգավորում է արյան շրջանառությունը, ունի հակաբորբոքային հատկություն : Իսկ տերևների եփուկը հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: Դրա համար հարկավոր է մի բռան չափ տերևները եռացնել 1 լ ջրում 20 րոպե ու այդ եփուկով մազերը ողողել ամեն անգամ լվանալուց հետո:
Գարեջուր. մուգ գույն ունեցող մազերը ցողում են մուգ գույնի գարեջրով, բաց գույնի մազերը` համապատասխանաբար, բաց գույն ունեցող գարջրով:
Մազերը մեղր են “սիրում”
Մեղրային դիմակները ևս շատ արդյունավետ են. դրա համար հարկավոր է` 30գ մանրացրած երիցուկի վրա լցնել 100 գ եռման ջուր ու թողնել 15-20 րոպե, ապա հովացնել ու քամել, ավելացնել 1 միջին չափի գդալով մեղր, ավելի լավ է` հալած: Մազերը լվանալ, չորացնել սրբիչով ու այդ պատրաստուկով ցողել, իսկ կես ժամից` լվանալ 1 ճ գդալ քացախ ավելացրած տաք ջրով: Եթե ձեր մազերը չոր են, ապա այս միջոցը կարելի է կիրառել 10-12 օրը մեկ, իսկ եթե յուղոտ են` 6-7 օրը մեկ:
Կան յուղեր, որոնք կենդանացնում են մազերը ու դարձնում խիտ
Օրինակ` ժոժոբայի կամ էլ թեյածառի յուղերը, որոնք օժտված են նաև հակամանրէային հատկությամբ, կարգավորում են ճարպափոխանակությունը ու վերացնում թեփը:
17.05.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ